Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետև յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված և հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում և հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովը գործել է ըստ օրենսդրության և Սահմանադրության՝ անկախ և թափանցիկ: Նա հավելել է, որ որոշումները միշտ կայացվել են առանց արտաքին միջամտության՝ ելնելով կոլեգիալության սկզբունքից:
«Լինում են հրապարակումներ և ելույթներ, որտեղ մեր որոշումների անաչառությունը դրվում է կասկածի տակ:
Խոսում են անգամ իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է զեկուցողը: Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել են 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն: Ստացվել են 111 հարցում և դիմում-բողոք: 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ և 7-ը՝ վարչական բողոքների հիման վրա: Կտրուկ աճել են նաև որոշումների դատական բողոքարկումները՝ 2023 թվականի ընթացքում հանձնաժողովն ունեցել է դատական 27 վարչական գործ: Տիգրան Հակոբյանը խոսել է նաև մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: Պատասխանելով այն հարցին, թե հանձնաժողովը պետք է փակի ռուսական ալիքները, Տիգրան Հակոբյանը նշել է, որ պետք է գտնել այնպիսի կարգավորումներ, որպեսզի օտար երկրների ալիքները չպարտադրեն այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ և հակասում է մեր օրենսդրությանը: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ նախատեսել: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55