Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ:
Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա սպառազինությանը, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։
Հետախույզներին ուղղված շնորհավորական խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ նշանանակության ստորաբաժանումների առանձնահատկությունն այն է, որ հակառակորդի յուրաքանչյուր ժամանակավոր հաջողություն չեզոքացնելու և դիրքային իրավիճակն անխաթար պահելու համար առաջինը մարտի են նետվում հենց այդ ստորաբաժանումները: «Իսկ հետախույզի մասնագիտությունը յուրահատուկ է նրանով, որ կատարում են «վաղ ազդարարման համակարգի» եզակի առաքելությունը` հրամանատարությանն ու մյուս բոլոր զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ տալով ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու նրանց տեղաբաշխվածության, այլ նաև մտադրությունների և նպատակների մասին: Եվ այդ անտեսանելի ճակատում ձեր ձեռքբերումներով են պայմանավորվում ոչ միայն իրական բնագծերում զորքերի ունեցած հաջողություններն ու սահմանների հուսալի պաշտպանությունը, այլև այն հնարավորինս անկորուստ և անվտանգ կերպով իրականացնելու կարևորագույն խնդրի կատարումը»,-ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ առաջադրանքները պատվով և անձնվիրությամբ կատարելու շնորհիվ է, որ հակառակորդի բազմաթիվ ծրագրեր հօդս են ցնդել:
«Ապրիլյան մարտական գործողություններից հետո մենք ապրում ենք նոր իրականությունում: Եվ զինված ուժերը նույնպես, ոտք են դրել իրենց պատմության մի նոր ու կարևոր շրջափուլ: Կազմավորման 25-րդ տարեդարձին նախորդող ամիսները Հայկական բանակի համար առանձնանում են ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ համալրման մեծ ծավալներով: Բնական է, որ նման միջոցներն առաջին հերթին հատկացվում են հենց հետախույզներին: Այդպիսիք դուք ստացել եք, ու դեռ շատ կստանաք, արդեն իսկ կիրառում եք և վստահաբար տեսել եք, որ դրանցից շատերը մշակվել և արտադրվել են Հայաստանում: Համոզվել եք, որ մենք այլևս ընտրել ենք ոչ թե սպառազինության ու մարտական տեխնիկայի մեծաքանակ գնումներ իրականացնելու, այլ հայկականը` ավելի արդիականն ու բարձր տեխնոլոգիականը ստեղծելու և արտադրելու ճանապարհը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հետախույզներին մաղթելով զգոնություն ու աչալրջություն` ժամանակին հայտնաբերելու և չեզոքացնելու իրենց մասնագիտական դժվարին ծառայության ընթացքում անխուսափելի վտանգները:
Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, անվանական նվերներով և պատվոգրերով:




15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22