Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին:
Ըստ ՄԻՊ աշխատակազմի՝ նախօրեին իրենց է դիմել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Արման Թաթոյանին փոխանցել տեղեկություններ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ:
«Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը եւ Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:
Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սեւանալու, անզգայանալու եւ սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել: Այսպես՝
Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում եւ բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:
Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթեւ արտահայտված կարմրություն:
Ոտքի ջլային եւ ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:
Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, եւ նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:
Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ, ոտնաթաթը հատակին թեթեւ հենելով, տեղաշարժվել է սենյակում:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հ. Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել եւ տեսանկարահանել են Հ. Հարությունյանի ոտքի շարժումները:
Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում Հ. Հարությունյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաեւ քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով:
Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել:
Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող եւ հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել: Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որեւէ փաստաթուղթ դեռեւս չի ներկայացրել, չնայած մեր կողմից նրան ուղղված խնդրանքին:
Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է ամենօրյա բժշկական հսկողության ներքո:
Այդուամենայնիվ, Հ. Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:
Սույն հաղորդագրությամբ եւս մեկ անգամ դիմում ենք Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որեւէ այլ իրավասու ներկայացուցչի՝ մեզ ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների երեկվա հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է: Դրանք մեզ անհրաժեշտ են ուսումնասիրության եւ պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47