Անցյալ տարվա ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննված 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:
Նրա խոսքով՝ խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմերով ստացված հաղորդումներից գրեթե բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
«Նշեմ, որ թեև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանվել է, որ անկախ հանցանքի կատարման պահից, նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) և 450-րդ հոդվածով (խոշտանգում) նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, սակայն խնդրահարույց էր համարվում մինչև նոր Քրեական օրենսգրքի ընդունումը կատարված խոշտանգումների կամ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով անձանց նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառության հարցը»,-պարզաբանեց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ նշված խնդրի լուծման կապակցությամբ միասնական պրակտիկա ձևավորելու առումով՝ Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ առնվազն Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք, որը կարող էր հիշյալ գործով ամբաստանյալների համար կանխատեսելի լինել իրենց մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ:
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27