Գյումրիում տեղի ունեցավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հիմնված «Black Box» (Սև արկղ) միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի բացման միջոցառումը։
Լաբորատորիան ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) և «GALIQUE Art Space»-ի կողմից։ Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարբերության և ոլորտային համագործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջդիսցիպլինար համակարգեր ձևավորելու առաքելությունը։
«Սև արկղում գիտականորեն ներդնելով ինչ-որ բան ստանում ես որոշակի արդյունք։ Թե ինչ է կատարվում սև արկղում՝ որպես այդպիսին գաղտնիք է, դրա մասին ոչ ոք չգիտի։ Ստեղծագործական պրոցեսը նման է այդ գործընթացին․մի քանի ոլորտ զուգահեռ աշխատում են, սակայն հստակ պատասխան չկա։ Սիստեմավորված քաոս է։ «Black Box» լաբորատորիան համայնքներին տրամադրում է գիտելիք և գործիքակազմ, որպեսզի իրենց գաղափարները կարողանան իրականացնել և ստանալ որոշակի արդյունք »,-նշեց է ՁԻՀ-ում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
«Այս համագործակցությունը հնարավորություն էր, որ տարբեր ոլորտի ներկայացուցիչներ համախմբվեն և գտնեն մի համակարգ, որի միջոցով կկարողանան բացահայտել ընդհանրությունները»,-նշեց «GALIQUE Art Space»-ի համահիմնադիր, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը։
Մարդու կենսական կարիքներից է ստեղծագործելը։ Ինչպես արվեստագետները, այնպես էլ գիտնականները, ճարտարագետները և արհեստավորները ստեղծագործում են։ Առանձին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում։ Բայց հասարակության ներդաշնակ զարգացման համար առանցքային է այս ոլորտների համադրումը՝ըստ որոշակի ալգորիթմի։ «Black Box» լաբորատորիան հանդիսանում է այդ ալգորիթմը։ Լաբորատորիան իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը, և միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։
Լաբորատորիան պարզապես ֆիզիկական տարածք չէ, այլ դինամիկ էկոհամակարգ, որը նախատեսված է բազմաոլորտ գաղափարների ստեղծման, ինչպես նաև ինժեներական գաղափարների, արվեստների նմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար: «Black Box»-ի միջոցով ստեղծվում է մի հարթակ, որտեղ նորարար մտքերը տարբեր բնագավառներում կարող են արդյունավետ մեկտեղվել՝ առաջ բերելու լուծումներ, որոնց կարիքն այսօր ունի մեր հասարակությանը։
Միջոցառման շրջանակում ներկայացվեց «How do you want to live?/Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որում ցուցադրված են գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի և Բելլա Հարությունյանի աշխատանքները։ Ներկայացվեց նաև Camera Obscura խորագրով պերֆորմանս, հեղինակներ՝ Գուրգեն Գինոսյան, Արմեն Տեր-Մկրտչյան։
Միջոցառման շրջանակում միջդիսցիպլինար արվեստագետ Գոհար Սարգսյանը ներկայացրեց «Black Box» ինկուբացիոն ծրագրի շրջանակում ստեղծված իր հեղինակային «Մեդիտացիա 5 տարրերով» նախագիծը, որը բազմամիջոց ինստալացիա է` բաղկացած լսողական և վիզուալ ինստալացիաներից, և պերֆորմատիվ՝ շոշափելի առարկաներից: Այս նախագիծը հնարավորություն է տալիս մարդկային զգայարանների, հույզերի և ստեղծագործական երևակայության միջոցով կապ ստեղծել բնության հինգ տարրերի հետ։ Նախագծի նպատակն է զարգացնել այցելուների մոտ բնության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը և ստիպել մարդկանց արժևորել բնության տարրերն ու պահպանել դրանք:
Այնուհետև Oda Talk խորագրի ներքո անցկացվեց միջդիսցիպլինար զրույց-քննարկում, գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ոլորտային համագործակցության հնարավորությունը և «Black Box»-ի զարգացման տեսլականը։
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03