«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ասես մեր պետության սեփականատերը լինի, կարող է որոշել՝ որ կտոր հողը ում տա, ում չտա։ Ըստ նրա, կարևոր է, ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։
«Բերվում են փաստարկներ, որ եթե մենք չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի։ Մի կողմից Հայաստանը հայտարարվում է, որ ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է խոսում։
Ինքը խոսում է Հայաստանի մասին՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ինքը նպատակ ունի ամրապնդվել մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը։
Անդառնալիության կետը հատված չէ, եթե ժողովուրդը միասնական որոշում է ընդունում, այդ որոշմանը շատ դժվար կլինի դեմ գնալ»,- ասաց նա։
Վ.Մանուկյանի խոսքով, միջազգային մթնոլորտն այնպիսին է, որ Ադրբեջանն այս պահին պատերազմ չի կարող սկսել։
«Արցախի տեղահանման ու ագրեսիայի հետևանքով առաջացած միջազգային կարծիքը, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ, տիրանալ հայկական հողերին, հետո հեշտ դիրքերից շարունակել նվաճումը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը։
Ըստ Վ.Մանուկյանի, հարցի լուծումը Երևանում, բայց Երևանում կարող է հարցը լուծել միայն այն դեպքում, երբ ժողովուրդն իր իրավունքի համար պայքարի։
«Շատ կարևոր է, որ ժողովուրդն այստեղ իր հղոի վրա կանգնած է և շատ կարևոր է, որ սրան զուգահեռ Երևանում կազմակերպվեն քաղաքական ուժերի, հասարակության տարբեր շերտերի մի համախմբում, որը մինչև վերջ տանի այս պայքարը»,- ասաց Վազեն Մանուկյանը։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01