Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի միջոցառումները։ Մի քանի օր առաջ՝ դպրոցի դահլիճում Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հենց բեմում հանկարծամահ է եղել աշակերտուհիներից մեկը՝ 13-ամյա Լիլիա Դավթյանը։ Նրան փրկելու նախ ներկաների, ապա բժիշկների բոլոր ջանքներն ապարդյուն են անցել։
«Շատ լավ երեխա էր, առույգ, աշխույժ, կենսուրախ։ Դպրոցի բոլոր նախագծերին մասնակցում էր։ Աննկարագրելի լավ երեխա էր, շատ լավ ծնող ունի, հետևողական։ Մեր աշակերտն է եղել ծնողը, նույնիսկ ասում էի՝ հերիք էդքան երեխայի հետևից գնաք-գաք, թող երեխեն հանգիստ իր մանկությունն իր ընկերների հետ անցկացնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թիվ 90 դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը։ Տնօրենի խոսքով, պոլիկլինիկայի կողմից տրված ու դպրոց ներկայացրած թղթերում որևէ առողջական խնդրի մասին գրված չէ, ծնողը երբևէ չի ասել, որ երեխան խնդիր ունի, երեխան առաջին դասարանից պարի է գնացել, որևէ անգամ չի ասել, որ պարից հետո վատ է զգում, որևէ գանգատ չի ունեցել, ծնողը շատ հետևողական է եղել։ «Այդ օրը հաշվետու համերգն էր՝ պարի միջազգային օրվան նվիրված։ Խմբակավարը պարի մասնակից երեխաներին ասել է՝ ուշ գան դպրոց, որպեսզի չհոգնեն, չծանրաբեռնվեն։ Այդ օրը երեխան դպրոց եկել է ժամը 12-ին, մասնակցել է փորձին։ Միջոցառումը սկսեց ժամը 14։15-14։20-ն ընկած հատվածում, առաջին պարը պարեց շատ նորմալ, հետո հանդես եկավ փոքրերի խումբը։ 200 հոգանոց դահլիճում ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ։ Հաջորդ ելույթի ընթացքում հանգիստ ընկավ, նույնիսկ մարդիկ կային, որ մտածեցին՝ պարն է այդպես։ Հետո ծնողներն ու ուսուցիչները բեմ բարձրացան, արագ օգնություն ցուցաբերեցին, ուշքի եկավ, տարան մաքուր օդի։ Դրսում երբ էլի վատացավ, արագ շտապ օգնություն են կանչել։ Այդ ամենը տևել է 8-9 րոպե մինչև հիվանդանոց հասնելը։ Միանգամից հասցրել են «Աստղիկ» ԲԿ, մեզ շատ մոտ է, երկու րոպե է տևել։ Մեկ ու կես ժամ «Աստղիկ»-ի բժիշկներն ամեն ինչ արեցին, չկարողացան փրկել... Գրանցվել էր սրտի կանգ, մահվան պատճառն արդեն ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-պատմեց դպրոցի տնօրենը։
Աղբյուր` Panorama.am
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02