Մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Շվեյցարական Authentic Light Orchestra-ն /երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով/ հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։ Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհը և հանդես եկել հեղինակավոր դահլիճներում:
Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը և Միքայել Ոսկանյանը: Հավելենք, որ համերգին մաանակցում էին նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյանի ղեկավարությամբ:

Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտիինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Սաունդթրեքը ձայնագրվել է Authentic Light Orchestra-ի և String Orchestra-ի հետ Մոսկվայում, Mosfilm-ի ստուդիայում:
Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդև (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյան (շեփոր), Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):
Համերգի կայացմանը աջակցել են՝ «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնը, «Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոնը, «Սիրուն սքին-բարը» և «Գաթա» պանդոկը:
Շարունակելով հոբելյանական համերգների շարքը «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված
մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44