«Արցախ միության» ղեկավար Արտակ Բեգլարյանը գրել է․
«Բագրատ Սրբազանի դեմ սկսած արշավն ու վիրավորանքները խիստ անընդունելի ու զազրելի են, առավել ևս, երբ բխում են իշխանություն ու հանրային ազդեցություն ունեցող անձանցից:
Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի արել ու անում, հակառակը՝ պայքարում է իր դավանած արժեքների ու գաղափարների, իր ու մեր սեփական հայրենիքի համար՝ պահելով իր բարձր մակարդակն ու պարկեշտությունը:
Ես բախտ եմ ունեցել Սրբազանի հետ բազմիցս շփվելու, մտքեր փոխանակելու ազգային ու համամարդկային բազմաթիվ հարցերի շուրջ, և միշտ տպավորված եմ եղել նրա արժեհամակարգով, հոգևոր ու մարդկային որակներով:
Հիշում եմ, երբ 2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը, լսելով Շուշիի մոտ մարտերի մասին, զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի: Իմ ստացած տեղեկությունների հիման վրա՝ նրան խորհուրդ տվեցի չվտանգել իր կյանքը: Հետո իմացա, որ նա, այնուամենայնիվ, մտել էր Շուշի և աղոթել Ղազանչեցոցում:
Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է, ով ծառայող առաջնորդության շատ լավ օրինակ է ցույց տալիս: Պետք է հավատալ նրա իմաստուն ու արժեքահեն առաջնորդությանը, կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան չարի հարձակումներից:
Համամիտ չե՞ք նրա պայքարի ու քարոզած մոտեցումների հետ, ապա բավարար էթիկա, քաղաքական մշակույթ ու մասնագիտական կարողություններ ցուցաբերեք ժողովրդին հակառակում համոզելու հարցում, ոչ թե կիրառեք կեղտոտ տեխնոլոգիաներ Բագրատ Սրբազանին և այլ պայքարողների անվանարկելու, զրպարտելու, վիրավորելու, զազրախոսելու և այլ մեղքերով «ռմբակոծելու» համար: Էլ չասեմ, թե որքան դատապարտելի է բիրտ ուժի կիրառումը իրենց հայրենի օջախները պաշտպանող անձանց հանդեպ:
«Հինգերորդ շարասյան» ու «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ հեքիաթներն էլ վաղուց ծիծաղելի են, որ պատմում եք բոլոր ընդդիմախոսների մասին՝ պարզապես նրանց հեղինակազրկելու համար: Եթե Բագրատ Սրբազանն էլ է «օտարերկրյա գործակալ», ապա ազգովի նվազագույնը սատանիստներ ենք, իսկ Սրբազանն էլ, այո, կարող է գործակալ լինել, սակայն՝ Աստծո գործակալը...
Թեև քաղաքական բարձր մշակույթ պահելու պարտավորությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերինն է, և նշված խնդիրները շատերի մոտ են դրսևորվում, սակայն ցանկացած երկրում քաղաքական մշակույթի ու ազգային համախմբվածության դիրիժորը գործող իշխանությունն է լինում: Ուստի, ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը: Իսկ մեր իրական թշնամիները հրճվանքով նայում են և անընդհատ կրակին յուղ լցնում:
Վստահ եմ՝ մեր ազգի վերածնունդը դեռ գալու է: Ձմեռը որքան էլ խիստ լինի, միևնույն է՝ գարունը կգա»:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34