Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը դիմելով մասնակիցներին՝ հորդորեց ոստիկանության կողմից ներդրված սադրիչներին դուրս գալ երթից:
«Ոստիկանությունն ինձ ասաց, որ մասնակիցների մեջ էլեկրարաշոկ ունեցող մարդ կա, նորից զգուշացնում եմ բոլորին, որ երթն ունի խաղաղ նպատակ»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով,– Ոստիկանությանն էլ հորդորում եմ, որ սադրիչներին դուրս բերի այս շարքերից: Ես այստեղ արդեն քաղաքացիական հագուստով ոստիկաններին տեսել ու բարևել եմ, իրենք մեր մեջ շատ են»:
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նախաձեռնած Անոնիմուսների հայտնի երթը:
Շահեն Հարությունյանը հրապարակում հայտարարեց, որ հորը՝ Շանթ Հարությունյանին կալանավորելուց հետո ամեն տարի անցկացրել ու պատրաստվում են անցկացնել նմանատիպ երթ:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին նույն Անոնիմուսների ակցիայի ժամանակ ձերբակալվեց, ապա կալանավորվեց նրա հայրը՝ Շանթ Հարությունյանը:
Շահեն Հարությունյանը նաև հայտարարեց, որ եթե հաջորդող հանրահավաքներում 10-15 հազար մարդ հավաքվի Ազատության հրապարակում, իրենք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Երթի մոտ 200 մասնակիցները անոնիմուսների դիմակներով ու ջահերով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա:
Այս պահին երթը շարժվում է Մաշտոցի պողոտայով, այնուհետև ակցիայի մասնակիցները կգնան Նալբանդյան փողոց ու վերադառնալու են Ազատության հրապարակ:
Ի դեպ՝ Մաշտոցի պողոտայի երթևեկության մի կողմը փակ է:
Ոստիկաններն ուղեկցում են երթի մասնակիցներին: Այնտեղ է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Շահեն Հարությունյանը կոչ արեց քաղաքացիական հագուստով ոստիկաններին «իրենց տղամարդավարի պահել ու չսադրել»:
Մաշտոցի պողոտայում երթի մասնակիցների ջահերը հայտնվեցին գետնին, քանի որ նախատեսվածից շատ էին այրվել ու ոստիկանությունը կրակմարիչներով հանգցրեց դրանք:






16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47