Սպիտակ տունը կիրակի դատապարտել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այն պատճառով, որ նա Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի՝ նացիզմի ժամանակների Գերմանիայի գաղտնի ոստիկանության հետ, տեղեկացրել է Axios պարբերականը։ Սպիտակ տունն արձագանքել է Թրամփի մեկնաբանություններին կտրուկ հայտարարությամբ, որում նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահը ուռճացնում է դավադրության տեսությունը։ «Ֆաշիստների ահավոր հռետորաբանությունը կրկնելու, նեոնացիստների հետ ճաշելու եւ դավադրության պսակազերծված տեսություններն ուռճացնելու փոխարեն, որոնք խիզախ ոստիկանների կյանք են արժեցել, նախագահ Բայդենը միավորում է ամերիկացի ժողովրդին մեր ընդհանուր դեմոկրատական արժեքների եւ իրավունքի գերակայության շուրջ, մոտեցում, որն ապահովել է բռնի հանցագործությունների ամենամեծ նվազումը վերջին 50 տարիներին»,- մեկնաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը։ The New York Times պարբերականը առաջինն է տեղեկացրել, որ Թրամփն իր մեկնաբանություններն արել է շաբաթ, Ֆլորիդայում դոնորների մասնավոր միջոցառման ժամանակ՝ խոսելով իր դեմ դատավարությունների մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Նյու Յորքի դատավորը Թրամփին մեղավոր է ճանաչել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար եւ խախտել է գաղնիքը չբացահայտելու դատական հրամանը։ «Այդ մարդիկ ղեկավարում են գեստապոյի վարչակազմը։ Եվ դա միակ բանն է, ինչ նրանք ունեն։ Միակ միջոցը, որով պատրաստվում են հաղթել, իրենց կարծիքով, եւ դա փաստորեն սպանում է նրանց։ Բայց դա ինձ չի անհանգստացնում»,- ասել է Թրամփը ըստ այն ձայնագրության, որն ստացել է NYT-ը։ Հյուսիսային Դակոտայի նահանգապետ, հանրապետական Դագ Բուրգումը՝ փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մեկը, որը մասնակցել է միջոցների հավաքման միջոցառմանը, կիրակի CNN-ին ասել է, որ գեստապոյի մասին Թրամփի ասածները «կենտրոնականը չէին, ինչի մասին նա խոսել է»։ Բուրգումը հավաստիացրել է, որ «ամերիկացիների մեծ մասը» Թրամփի դատավարությունները համարում է քաղաքականացված։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16