Նա թվարկեց աղբյուրները՝ հնարավոր տրանզիտի գնի նվազեցում Վրաստանում, քանի որ ավարտում է պայմանագիրը հունվարի 1-ից: «Երկրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիայի» վարկային բեռը նվազում է, երրորդը՝ փորձ է կատարվում գազի գնի նվազեցմամբ շուկան նվազեցնել և հույս կա, որ կավելանան մուտքերը և վերջինը՝ շուկայի կայունության համար «Գազպրոմի» հիմնադիրն ասել է, որ Ձեր ֆինանսական ռիսկերին տեր կկանգնեմ»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե որն է մոտիվացիան, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ շուկայի նվազեցման և տնտեսական աշխուժացման խնդիր կա: «Մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ նստել բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես՝ որպես վարչապետ, շահագրգռված եմ օգուտ ստանալ, բայց որևէ ընկերության հաշվին չեմ կարող, քանի որ դա նույնն է, որ խեղդեմ մյուսին ու անհասկանալի է կլավացնեմ, թե ոչ: Ես ասել եմ, որ ձեր շուկան կրճատվում է և ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք: Հիմա շատ բիզնես տրամաբանական առաջարկ ենք արել, ասում ենք բյուջեն չի սուբսիդավորելու, որ սոցիալապես անապահովին սուբսիդավորել ենք, այս տարի չենք սուբսիդավորելու: Հիմա կարևոր է, թե շուկան ոնց կարձագանքի. ակնհայտ բան եմ ասում»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ եթե շուկան հիմնավորվի և «Գազպրոմ Արմենիան» տեսնի, որ շուկան մեծանում է, այդ փորձը կշարունակի: «Ինձ որպես վարչապետ ձեռք է տալիս, որ կայանա փորձը, ցանկանում եմ, որ «Գազպրոմի» համար էլ ստացվի, շատ պարզ է, որևիցե գաղտնիք չկա»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը նշեց, թե իրականում գաղտնիք չկա. «Որովհետև եթե բաժակը կարողանում ես վաճառել մեկ դոլարով տասը հատ, ասում ենք եկեք 0,97-ով դնենք գինը և հնարավոր է 12 կամ 14-ը վաճառեն, մարժայի մեջ գինը պակաս կլինի, բայց ծավալի մեջ՝ շատ»,- ասաց նա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55