«Իրավունք» թերթը գրում է
. «ՔՊ-ին մոտ կանգնած միանգամայն արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ թեեւ ներկա իրադարձությունները Նիկոլին բավականաչափ հունից հանել են, սակայն նա ամենեւին էլ դեռ հուսահատ վիճակում չէ, ինչի մասին կան տարբեր խոսակցություններ: Ավելին, ըստ աղբյուրի, Նիկոլը փորձում է միջոցներ ձեռնարկել` իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար: Ընդ որում, այս փուլում ավելի շատ մտահոգված է ոչ թե փողոցում ծավալվող շարժումից, այլ` սեփական թիմից: Այսինքն, որ թիմի մի մասը կարող է պարզապես գիտակցված «գցել» իրեն: Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է պատասխան տալու պահը, եւ հիստերիայի ազդեցությամբ կարող է ամեն մի անսպասելի քայլի դիմել: Ըստ աղբյուրի, նման հնարավոր զարգացումները թույլ չտալու համար Նիկոլը հանձնարարել է «համապատասխան» անձանց եւ կառույցներին` պատգամավորական կազմից հատկապես «անհուսալիների» հետ «բացատրական» զրույցներ ունենալ: Այն է` որոնց դեմ կան հատկապես քրեական կոմպրոմատներ, եւս մեկ անգամ հիշեցնել այդ մասին` «բացատրելով», որ եթե անգամ իշխանություն փոխվի, նրանք բանտ են գնալու: Ոմանց էլ հիշեցրել են, որ առանց կոմպրոմատների էլ այն կարգի արարքների մեջ են թաթախված, որ բավական է` Նիկոլը չլինի, որ հաստատ ներում չեն ստանա, թեկուզեւ իրենց հարեւան-բարեկամների կողմից: Չնայած դրան, ըստ աղբյուրի, որոշ ՔՊ-ականներ սկսել են մտածել «համենայնդեպս»` ընդդիմադիր հատվածի հետ գաղտնի կապերի մասին, որ եթե ինչ-որ բան լինի, կարողանան շատ արագ կերպարանափոխվել` «դառնալով Նիկոլի դեմ դուրս եկած հերոսներ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34