«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, մարդիկ կան, որ հիվանանոցից դուրս են եկել՝ գունատ, եկել են այստեղ, պարզ մարդիկ, որոնք ոչ մի շահարհռվածություն չունեն, եկել են երեխաների հետ, մեծերեի հետ։
«Երեկ եկել է զոհվածի հայրը, կատետրը ձեռքին, գունատ, հիվանդանոցից դուրս է եկել, տուն չի գնացել։ Էս մարդուն ո՞վ է բերել։ Ճշմարտությունը։ Սա մարդկանց ինքնաբուխ արտահայտության մասին է։ Տեսեք՝ ինչան երիտասարդներ կան։ Ձեր աչքերով տեսեք։ Դեռ վերջը չեք տեսել, դեռ այս փոքր ընթացքն եք տեսել»,-ասաց Սրբազանը։
Անդրադառնալով տարբեր գործիչների հետ իր ներկայությամբ լուսանկարների տարածմանը՝ Բագրատ Սրբազանն ասաց, լուսանկարները հրապարակողների հետ էլ լուսանկարներ ունի, ուղղակի ամաչում է հրապարակել դրանք։
«Էլ չասեմ իրենց կառավարության ղեկավարի, անդամների հետ վիդեոներ ու նկարներ։ Չասեմ դրանք։ Չասեմ խոսակցություններ, որոնք իրենք վարել են։ Ես այդ աստիճանի չեմ իջնելու։ Իրենք ոչ մի բան են մեր կողքին գաղափարական առումով։ Մարդ են, թող ապրեն, կհասնի ժամանակը, երևի կզղջան։ Նայեք պրոֆիլներ, եթե իրական են, եկել են աջս համբուրել են, երևի դիմացս էլ խոնարհվել են»,-ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե այսօրվա ընթացքում ինչ է սպասվում, Բագրատ Սրբազանն ասաց՝ մենք քայլում ենք, քայլերթի մասնակիցների գերակշռող մասին էլ ճանաչում է։
«Կարիք չկա ասելու, ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ։ Իսկապես չկա։ Ահավասիկ, Խաչիկը Մանուկյան, 1994-ից կյանք ենք անցել, որդի է ընծայել հայրենիքին։ Ինձ մարդկանց կապողը եղել է երկու բան՝ եկեղեցին ու հայրենիքը, ուրիշ բան չի եղել: Չեմ ուրանում ոչ իմ կենսագրությունը, ոչ իմ ապրածը, որ իմ ասածները։ Դուք չեք կարող իմ կյանքից երկու տեսանյութ գտնել, որ իրար կհակասեն, անհնար է, եթե մի տող փոխված կա, ես կգնամ իմ տուն, ի տարբերություն մարդկանց, որոնք առավոտյան մի բան են ասում, ցերեկը մի այլ բան, երեկոյան ուրիշ բան»,-ասաց Սրբազանը։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02