«Մինչ հիմա պատերազմի դուռը բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։ Շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Կիրանցում»,-այսօր քայլեթի մեկնարկին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ տեղեկություններ է ստացել՝ Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում արդեն շարժեն են նկատում։
«Գյուղացիները զանգեցին ու ասացին։ Այսինքն գյուղերի քանակն են ավելացնում։ Այս իշխանությունները խնդիր են դրել իրենց առաջ Կիրանց ու Ծաղկավան գյուղերի հատվածներն ականազերծել ու ադրբեջանցիներին բերել այդտեղ, հետագայում արդեն մնացածը»,- ասաց Գ.Դանիելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ցանկացած սահմանի վրա լինելու է ադրբեջանական «յաշմա» և «կոմանդո» ջոկատները, զինված ադրբեջանցիները սահմանապահի համազգեստով, սաֆարովիների նմանններին բերելու են գյուղերի տարածքներում բնակեցնեն։
Գ.Դանիելյանը համոզված է, որ այս իշխանությունը խաղաղություն, հաշտություն, համերաշխություն չեն բերելու Հայաստանին։
«Մեր օրակարգն է համերաշխության մթնոլորտ լինի, ազգի մեջ պառակտում չլինի, միաբանվենք մեր հայրենիքի շուրջը, որ Հայաստանը հարևատև լինի, որ կարողանանք սահմանները, հայրենիքը, մեր պատիվն ու նամուսը պաշտպանել։ Մեր արժանապատվությունն այսօր գետնված է։ Կործանարար ընթացքը շարունակվում է։
Պետք է ազգովի համախմբվենք, մի բռունցք դառնանք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան շարժմանը, որևէ պիտակավորում պետք չի տալ։ Վերջնանպատակին հասնելու հավանականությունը շատ մեծ է, բայց դրա համար պետք է համերաշխ լինենք, նույնիսկ եթե այդ կուսակցությունից (ՔՊ) մեկն էլ գա ու ասի՝ միանում եմ շարժմանը, մենք պետք է ողջունենք։ Մենք պետք է համերաշխ լինենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարունակում են երթը դեպի Երևան։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյաի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02