Կլիմայական փոփոխություններն արդեն իրենց հետևանքներն են թողնում համաշխարհային մակարդակով` ծովի մակարդակի բարձրացումից մինչև տարբեր երկրներում գրանցվող ռեկորդային բարձր ջերմաստիճանները:
Ինչպես գրում է Business Insider-ը` համաշխարհային կլիմայական փոփոխությունն ազդում է նաև որոշ սննդատեսակների վրա և կարող է հանգեցնել դրանց սպառման դադարեցմանը, որոնցից ոմանք ներկայացնում ենք ստորև:
1.Ավոկադո
Շոգ եղանակն ու երաշտները շատ վայրերում են խնդիր դարձել` Կալիֆոռնիայից մինչև Ավստրալիա: Իսկ ավոկադոն եղանակի նկատմամբ զգայուն միրգ է և բավականին դանդաղ է աճում, այդ իսկ պատճառով այս պտուղը ենթակա է կլիմայական փոփոխության առաջնային ազդեցությանը:

2.Սուրճ
Կլիմայական հետազոտություններ կատարող անկախ ինստիտուտի զեկույցում եզրակացվում է, որ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հողատարածքները, որոնք հարմար են սուրճ աճեցնելու համար, կկրճատվեն 50 տոկոսով եղանակի փոփոխության պատճառով:

3.Գարեջուր
Ավելի տաք եղանակը նվազեցնում է գարեջրի արտադրության հավանականությունը, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ երաշտները նշանակում են համեղ ըմպելիքի ավելի քիչ սպառում:

4.Ոստրե
Ներկայիս կլիմայական պայմանները բարենպաստ են ոստրեների համար, քանի որ դրանք ավելի արագ են աճում տաք ջրերում, սակայն ավելի տաք ջրերը կարող են նաև խոչընդոտել ոստրեների տեղաշարժը:

5.Թխկու օշարակ
Կլիմայական փոփոխությունն արդեն փոխում է թխկու հյութի պատրաստման ժամանակաշրջանը: Հազարավոր արտադրողներ մտավախություն ունեն, որ որոշ տարածաշրջաններում այլևս բավարար աստիճանով ցուրտ չի լինի օշարակի արտադրության համար, անգամ տարվա ամենացուրտ եղանակին:

6.Շոկոլադ
Ինդոնեզիան և Գանան, որտեղ պատմականորեն հիանալի պայմաններ են եղել կակաոյի հատիկների աճեցման համար, արդեն խնդիրներ են ունենում և կակաոյի բերքի նվազում են գրանցել: Շոկոլադ պատրաստող ընկերությունները մասնագետների են վարձում` եղանակային փոփոխության ազդեցությունները գնահատելու և վերացնելու համար:

7.Ծովախեցգետին
Եթե օվկիանոսային ջրերում ջերմաստիճանը 5 աստիճանից ավել բարձրանա, ծովախեցգետնի ձագերը հնարավորություն չեն ունենա գոյատևելու:

13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55