«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին է, ապաքինվելու, վերականգնվելու, բուժվելու, զորանալու, մեր գլուխները բարձր բռնելու, ճակատներս մաքուր, աչքերս լուսավոր, միտքը մաքրված, սրբված լինելու մասին է»,-այսօրվա երթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նախ ողջունեց երթին միացած քաղաքացիներին, ներողություն խնդրեց, որ երեկ երեկոյան չի հասցրել բոլորին հանդիպել։
«Տեսեք, այս զույգը մեզ միացել է Այգեհովիտից, վեց զավակ ունեն»,-ներկայացրեց Բագրատ Սրբազանը։
Այսօր էլ երթի մասնակիցների թվում են արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողներ, հարազատներ, հասարակական, մշակութային գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ։
Բագրատ Սրբազանն ասաց՝ ստացել են Վեհափառ Հայրապետի օրհնությունը, աջակցության խոսք են լսել Արամ Վեհափառից, Պարգև Սրբազանից։
«Բոլորն էլ ինձանից ավելի իմաստուն են, ավելի երկար ճանապարհ են անցել, բոլորն էլ գիտեն ճշմարտությունը, դրա մասին բարձրաձայնել են միշտ, ուղղակի հիմա այն առավել լսելի ու սրացած է դարձել»,-ասաց Արքեպիսկոպոսը։
Անդրադառնալով հարցին, թե երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահելու է սահմանազատման գործընթացի արդյունքում՝ Բագրատ Սրբազանը թվարկեց այս իշխանությունների՝ տարբեր տարիների հնչեցրած կարգախոսները. «Հաղթելու ենք, այդքանը։ Շահելու ենք, լավ է լինելու, ապագա կա։ Այս տրամաբանությամբ է»։
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով, թե ԱԱԾ-ից, թե ՆԳ նախարարությունից, տարբեր օղակներից բազմաթիվ տեղեկություններ են գալիս իրենց։
«Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, որ այդքան աջակցում եք, որ կանխարգելիչ միջոցների մասին եք խոսում, մեզ զգուշացնում եք։ Համապատասխան ժամի ես նաև կասեմ, թե ինչ են նախատեսել, և տեղի կունենա՞ դա, թե՞ տեղի չի ունենա։ Կասեմ։ Շնորհակալ եմ, իսկպապես բոլոր այն ազնիվ հայորդիներին, որոնք իսկապես Ազգային անվտանգության ծառայության մեջ են գտնվում, ու նաև ոստիկանական ներքին զորքերի մեջ գտնվող անձինք, ես հիացած եմ ձեր աշխատանքով։ Հիացած եմ, որ տեղեկությունները կարևոր ժամերի փոխանցում եք։ Դա շատ ընտիր է, նշանակում է, որ էն լույսը, որ դուք տեսել եք այս մարդկանց մեջ, ձեզանից շատերի ծնողներն են այստեղ... շատ շնորհակալ եմ։ Շարունակեք նույն ձևով, գիտեմ, ինչ ճնշումներով եք անցնում հազար ու մի տեսակի»,-ասաց նա։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02