Անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի յուրահատուկ հերոսներից մեկին՝ Հորացիոյին, դուք կարող եք արդեն բացահայտել նորովի․ ռեժիսոր, դրամատուրգ, Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը ներկայացրեց իր «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը, որտեղ խոսվում է նաեւ նրա մասին։
«Հորացիոյի գաղտնիքը» գիրքն առաջին անգամ Մոսկվայում է հրատարակվել 2016 թվականին ռուսերեն լեզվով, իսկ հայերեն է թարգմանվել 2022 թվականին: Մեծամասշտաբ միջոցառումներ չսիրելու պատճառով՝ հեղինակը երկար ժամանակ չէր ներկացրել գիրքը։ Ընկերների և գործընկների շրջապատում մայիսի 7-ին Երնջակյանը խոսեց գրքի մասին, ներկաների հետ հիշեցին հին ու բարի պատմություններ, կիսվեցին տպավորություններով։
Երնջակյանի խոսքով՝ այս հերոսից խուսափում են շատ ռեժիսորներ ու թարգմանիչներ, քանի որ, ասես, ավելորդ համարեն։
«Ընդունված է ասել, որ առանձնապես ոչ մի դերակատարություն չունի պիեսում, բայց այդպես չէ: Այս աշխատությունը գրել եմ 1993 թվականին: Հիմքում այն է, որ Հորացիոյի կերպարն ունեցել է նախատիպ, որը հռոմեացի նշանավոր գրող, բանաստեղծ Քվինտոս Հորացիոս Փլակոսն է: Աշխատությունում բավականին լուրջ հիմքեր կան դա ապացուցելու: Եթե Շեքսպիրի ողբերգությանն այդ տեսանկյունից ես նայում, այն բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում. ստացվում է, որ Հորացիոն ոչ թե պատահական ու անշուք կերպար է, այլ լուրջ գործող անձ, որը Շեքսպիրի ստեղծագործության մեջ խորոսի դեր է կատարել: Լինելով երկրորդ պլանում՝ Հորացիոն ամ բողջ պիեսն իր հետևից է տանում: Նա է սկսում ողբերգությունը, նա է ավարտում, նա է հայտնում, որ Համլետը կխելագարվի, որ ինքը մենամարտում կպարտվի, որ Օֆելյան խելագարվելու և մեռնելու է, որ Լայերտն ապստամբություն է բարձրացնելու և այլն»,- նշում է Երնջակյանը:
Հեղինակի ստորագրության գրքեր ստանալուց հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու տարիներ առաջ բեմադրված «Համլետ»-ը, որտեղ Երնջակյանը եւս չէր ներառել Հորացիոյի կերպարը։
Նշենք, որ 2012 թվականին Արա Երնջակյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան. «Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ» աշխատության համար:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02