«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն էր»,- Հանրապետության հրապատարկում ընթացող հավաքի ժամանակ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ շարունակելով․
«Երբ 2018թ․-ին գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ, այդ խմբի հաջողությունը ժողովուրդը պայմանավորում էր նրանով, որ կորցնելու ոչինչ չունեին և գնացին մինչև վերջ։ Ցավոք, ժողովուրդը ճիշտ էր՝ նրանք ոչինչ չունեին կորցնելու՝ ո՛չ հայրենիք, ո՛չ Արցախ, ո՛չ պետություն, ո՛չ ինքնություն, ո՛չ պատմություն։ Հանձնեցին գրեթե ամենն, ինչ հնարավոր էր, անգամ նվազագույն ցավ չզգացին, որովհետև դա նրանցը չի եղել և չէր կարող լինել։ Իսկ ինչն էր այս շարժման տարբերությունը։Այստեղ հավաքվածներն ունեն կորցնելու բան՝ Հայրենիք, պետություն, ինքնություն, պատիվ կորցնելու, որը երբեք չեն կորցնելու, երբեք։
Տեսե՞լ եք աշխարհում ավելի զորեղ բան, քանի ծնողի, որը պաշտպանում է իր զավակին, համոզված եմ՝ երբեք։ Այսօր բոլորիս այս նույն գաղափարն է միավորում։ Որևէ մեկն այստեղ թույլ չի տալու, որ այս ամենը կորսվի, որևէ մեկը։ Մեզ շարունակ փորձում են վախեցնել պատերազմով, ասել,թե բերում են խաղաղություն, սակայն ստում են։ Այն, ինչի մասին խոսում են, խաղաղություն չէ։ Նրանք խաղաղասեր չեն, անօգնական են։ Խաղաղասեր կարող է լինել միայն ուժեղը, հզորը, արդարը, հաշտը, բայց ոչ երբեք նվաստացածն ու ստորացածը։ Այն ինչ մեզ պարտադրվում է՝ նվաստացումն է։
Այս շարժումը ոչ միայն արդարության, արժանապատվության ու հաշտության մասին է, այլև մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է»։
Պետրոսյանը, մինչ ապագան վերադարձնելը,կոչ արեց պատասխանատվություն ստանձնել ներկայի նկատմամբ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02