Երևանը գալիք շաբաթ կհյուրընկալի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն թողնենք» խորագիրը կրող 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն իր տեսակի մեջ լինելու է ամենամեծը Հայաստանում և այն կընդունի ավելի քան 2000 միջազգային մասնակցի, իսկ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ցույց է տալիս ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին։
Եռօրյա հանդիպումը բացվելու է մայիսի 14-ին, որին կմասնակցեն կառավարության պաշտոնյաներ, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարներ, ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող տարբեր տարածաշրջաններից:
Երևանի օպերային թատրոնում մայիսի 15-ին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարիչների խորհրդի բացման նիստում։ Բացման խոսքով հանդես կգան Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն, Լիտվայի ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։
Կառավարիչները մայիսի 16-ին կընտրեն նախագահ, որը կգլխավորի Բանկն առաջիկա չորս տարիների ընթացքում: Տիկին Ռենո-Բասոն առաջին անգամ ընտրվել է այդ պաշտոնում Բանկի 2020 թվականի տարեկան ժողովում, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:
Նշվում է, որ Կառավարիչները նաև կսկսեն դիտարկել Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզը»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակը, որը կսահմանի իր առաջնահերթությունները 2026-30 թվականների համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03