ARM | RUS |

Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ․ Փաշինյան

14.05.24 | 18:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։ Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։ Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ.-ի 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ-ին զբաղեցնում էինք 111-րդ տեղը։ Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն: Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս: Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ: Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է: Տիկնայք և պարոնայք, Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։ Տիկնայք և պարոնայք, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ: Շնորհակալություն»: «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի - Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։ Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։ Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է։ Ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 Խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և Խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ Խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։ Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն։ Գորդոն Ռեպինսկի - Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը: Գորդոն Ռեպինսկի - Այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞... Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը։ Գորդոն Ռեպինսկի - Ակնկալում եք արդյոք, որ Արևմուտքը կգրավի ներկայիս վակուումը և կապահովի ձեր անվտանգությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա մենք Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետև ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր և Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից, ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգին։ Գորդոն Ռեպինսկի - Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք սպասում ենք Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Գորդոն Ռեպինսկի - Հիմա փոխանցեմ լսարանից եկած հարցը, որը նույնպես Եվրոպայի հետ սերտանալու ձեր հնարավորությունների մասին է։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ասել եմ, կոռուպցիայի դեմ պայքարում հսկայական առաջընթաց ունենք, բայց դժբախտաբար, մենք չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել Հայաստանից։ Բայց ի՞նչ անել` շարունակել, լինել հաստատակամ, և լինել հաստատակամ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ Սա է պատճառը, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն նշանակություն ունի, որովհետև Եվրամիությունն այսօր մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերն է։ Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կավելացնեն աջակցությունը Հայաստանին, որովհետև ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Իմիջիայլոց, 2019-ին մենք ԱՄՆ-ի հետ սկսել ենք Ռազմավարական երկխոսություն, և այսօր մենք տեսնում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ամրապնդում։ Ես նաև նշեցի, որ վերջերս եռակողմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի մասնակցությամբ, իմիջիայլոց, դա նախադեպը չունեցող ձևաչափ էր, որտեղ մենք ընդունեցինք մի հսկայական օրակարգ` ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների մասին։ Շատ կարևոր է նաև, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար։ Գորդոն Ռեպինսկի - Եվ վերջին հարցը։ Ո՞ր թվականին կուզենայիք, որպեսզի Հայաստանը դառնար ԵՄ անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս տարի։


Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե...

12:03

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի...

11:46

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան...

11:36

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր...

11:28

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու....

11:28

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55