Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց՝ խնդիր չկա, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք՝ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, նաև՝ Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ։ Լարված իրավիճակներում խորհուրդ չէր տրվում այդ ճանապարհներով երթևեկել, հիմա այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլև՝ նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է։ Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև բավականին մեծ տարածություն կա եկեղեցու ու սահմանային գծի հատվածում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիրներ կարող են լինել Կիրանցի հատվածում, որովհետև որդեգրել են սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։
«Այս սկզբունքը շատ կարևոր է։ Մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա գործընթացի համար, ինչը նշանակում է, որ և՛ մեզ, և՛ Ադրբեջանի համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի, իհարկե, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին ու ընթացակարգերին համապատասխան ձևով կարող է քննարկվել»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն հատվածներում, որտեղ խնդիրներ կլինեն, կառավարությունը կլուծի։
«Այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքների խնդիրներ չեն, դրանք մեր, իմ խնդիրներն են, ու հետևողականորեն կլուծենք։ Ես համոզված եմ, որ մենք կայացրել ենք որոշում, որն անկյունաքարային է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02