«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը:
Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին: Սա այն դեպքում, երբ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, այդ թվում` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար, ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցն օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:
Դա և´ հեղինակության վերականգնման, և´ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա»:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42