«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հրթիռների ստուգման գործընթացը ավարտվել է: Նույն աղբյուրներից տեղեկացանք, որ փաստաթղթերով արձանագրվել է, որ հրթիռները իդեալական վիճակում են եղել։ Աղմկահարույց այս գործը մտել է միջնորդությունների փուլ։ Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տարել են «էրեբունի» օդանավակայան: Հենց «Էրեբունի» օդանավակայանում են տեղակայված հրթիռները: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ տրամադրելու գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։ 2021 թ․-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար. ու փաստորեն պարզվում է՝ հրթիռները պիտանի են եղել: Հետաքրքիր զարգացումներ են»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42