Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս:
Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում:
Նույնն է, որ ծնողը ընտրողղաբար մոտենա իր զավակների կյանքին ու ճակատագրին:
Ի՞նչ տարբերություն, թե հայը Ստեփանակերտում, Մեղրիում, Կապանում, Երևանում, թե Վանաձորում է ծնվել:
Հայկական պետությունը պետք է ապահովի և´ նրանց անվտանգությունը, և´ բնականոն կյանքն ու զարգացումը:
Արցախցիները 3 տասնամյակ եղել են բառիս բուն իմաստով ճակատում, իրենց ընտանիքներով վահան եղել հային ու նրա ճակատագրին` անկախ նրանից, թե այդ հայը ծնունդով որտեղից էր կամ որտեղ էր ապրում, իսկ իշխանության ներմուծած գարշելի բառապաշարը դուրս է որևէ կարգի տրամաբանությունից:
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սա այսօր, վաղը պետք է ականջներին օղ անեն բոլոր իշխանությունները: Եթե այսօր մեր հայրենակիցներին թիկունք կանգնելու, օգնելու հարց կա` դա բոլորիս պարտականությունն է և վաղը դրա կարիքը կարող է ունենալ յուրաքանչյուրը:
Արցախը թրքացվեց ոչ թե նրա համար, որ Արցախցին հանձնվեց, այլ, որ նրա ապագան փաշինյանական իշխանությունը վաճառեց ու անհավասար մարտում միայնակ թողեց»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15