Պատկերացրեք, որ ձեզ ունեք մի այգի, որտեղ կան հարյուրավոր տեսակի ծառեր, թփուտներ, հազարավոր տեսակի ծաղիկներ, մրգեր, հատապտուղներ, խոտերի բազմաքանակ տեսակներ: Եթե դուք՝ այդ այգու տերը լինելով, անգիտակ եք բուսաբանական, այգեգործական զանազանություններին, գիտեք միայն այն ինչ ուտելի է՝ սնունդ և մյուսներն անպետք՝ մոլախոտ, ապա այգու գերակշռող մասից ոչինչ չեք հասկանա, արմատախիլ կանեք ամենակախարդական ծաղիկները, կկտրեք, կոչնչացնեք ամենաազնիվ, յուրահատուկ ծառատեսակները կամ կանտեսեք, մի կերպ կհանդուրժեք ու ծուռ կնայեք մյուսներին:
Մարդիկ, հասարակությունն էլ են շատ հաճախ այդպիսին ու այդպես էլ ապրում են, ընկալում կյանքն այդպես չնկատելով իրենց հոգու հազարավոր <<ծաղիկները>>, հասարակության, կյանքի գեղեցկությունը, ներդաշնակությունը, բազմազանությունն ու նշանակությունը, և այն սխեմատիկ բաժանում միայն սևի ու սպիտակի, կարելիի ու անկարելիի…
Մինչդեռ կյանքը չի կարող գոյատևել առանց բազմազանության, լինել սխեմատիկ, պարզունակ, այն երփներանգ է, բազմագույն, բազմաձև, բազմատեսակ, հետաքրքիր…Նկատեք ձեր հոգու, ձեր շրջապատի հազարավոր <<ծաղիկները>>, հիացեք նրանց երփներանգությամբ, բազմատեսակությամբ և գեղեցկությամբ…Մի խեղդեք ձեզ, մի կաղապարեք, մի դարձեք պարզունակ ու մի փորձեք ապրել միայն սև ու սպիտակ գույներով…
Այդպես դուք չեք ապրի, ուղղակի կգոյատևեք…
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02