ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։ Սուրեն Ավագյանը հարց է ուղղել․
«Ի՞նչ ակնկալիք ունեք առաջիկա հանրահավաքից և Նիկոլին հեռացնելը ի՞նչ ճանապարհով եք տեսնում»։ «Ուզում եմ վերահաստատել այն տիեզերական ճշմարտությունը, որ չարի իշխանությանը վերջ դնելու համար համազգային մաքրման և ապաշխարության կարիքը կա, ինչի հնարավորությունը ստեղծում է Սրբազան շարժումը։ Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած ենք ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու։ Առաջիկա հանրահավաքը, կարծում եմ, ավելի բյուրեղացած ճանապարհային քարտեզի հրապարակման լավ առիթ է։ Մշտական երկու հարցերից մեկի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր, գրեթե բոլորը գիտեն։ Ժամանակն է պատասխանելու ի՞նչ անել հարցին։ Բագրատ Սրբազանը և իրեն աջակցող բազմաթիվ, բարձր որակավորմամբ տարբեր շրջանակներ կգտնեն այդ հարցի պատասխանը։ Բանտախցից խորհուրդներ տալը կարող է շոյել ինքնագնահատականս, բայց ռեալ օգուտ կտա միայն աշխատանքը տեղում, ինչպես ասում են՝ հողի վրա։ Պարտադիր չէ, որ այս շարժումը բոլորին դարձնի բարեպաշտ քրիստոնյա (թեպետ վատ չէր լինի)։ Բավական է, որ բոլորս նորից դառնանք նորմալ մարդ, նորմալ հայ մարդ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02