2024 թվականի մայիսի 25-ին «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում անցկացվեց մտավոր զարգացման խնդիրներ ունեցող շահառուների Սուրբ մկրտության արարողություն։
Արարողությունից հետո անցկացվեց ուրախ տոնակատարություն, որը ներառում էր խնջույք և ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի շահառուների ձեռքի աշխատանքները։ Միջոցառման հասույթը կուղղվի կազմակերպության մտավոր զարգացման խնդիրներ ունեցող 18-65 տ․ անձանց սոցիալական և կրթական ծրագրերի իրականացմանը՝ հնարավորություն տալով նրանց լիարժեք կյանք վարել և օգտագործել իրենց ողջ ներուժը:
«Այս միջոցառումը պարզապես արարողություն չէ», - նշում է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Մուրադյանը: «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անհատ ունի երջանկության և լիարժեք կյանքով ապրելու իրավունք, և նման միջոցառումների միջոցով մենք վերահաստատում ենք ավելի մարդասեր և համամարդկային արժեքներ կրող հասարակություն ձևավորելու մեր հանձնառությունը»:
Միջոցառման հյուրերը «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության գործընկեր կազմակերպություններն էին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, շահառուների ծնողներն ու մտերիմները։
«Կենտրոնը ֆինանսական դժվարություններ ունի, բայց մենք փորձում ենք հնարավոր միջոցներով ստեղծել մեր կենտրոնի շահառուների համար միջավայր, որտեղ իրենք կապրեն, կարարեն ու կզգան իրենց որպես աշխարհի մի մասնիկը», - նշում է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Մուրադյանը:
«Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի շահառուներին կարող են աջակցել բոլորը։ Նվիրատվություն կատարելու համար հարկավոր է դիմել ՀԿ-ի պաշտոնական էջին։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02