«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կառավարության սույն որոշման մեջ ընդգրկված էր նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2630.2 քմ մակերեսով ուսանողական հանրակացարանի (Երևան, Արաբկիր 37, 1/1) մասին: Ըստ հաշվետվության արդեն մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրակացարանն օտարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Սակայն զարմանալիորեն ագրարային համալսարանը թե պաշտոնական կայքի, և թե բանավոր զրույցների միջոցով պոտենցիալ ուսանողներին մոտիվացնում է ուսանողական հանրակացարանով, այն դեպքում, որ այն մոտ ապագայում օտարվելու է: Ստացվում, որ համալսարանի ղեկավարությունը, որը դժվար թե տեղյակ չլինի հանրակացարանի օտարման մասին, մի քանի ուսանող ավել ընդունելու նպատակով խոստանում է նրանց ապահովել կեցավայրով, ինչն անհնարին է լինելու: Նման հնարք համալսարանի ղեկավարությունը կիրառեց նաև անցած տարի՝ ընդունելությունից առաջ դիմորդներին խոստանալով 70 հազար դրամ կրթաթոշակ, սակայն ոչ մի ուսանող այդպես էլ 70 000 դրամ կրթաթոշակ չստացավ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55