Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մուտքերից մեկից հեռացավ ավտոմեքենայով, որից հետո համազգային շարժման մասնակիցները, որոնք կառավարության շենքի մոտ էին, Հանրապետության հրապարակից երթով եկան Սուրբ Աննա եկեղեցու բակ։ «Արձանագրեցինք, որ մայրաքաղաքի հրապարակից ստախոս վախկոտը փախավ ժողովրդից։ Այս անգամ այնպիսի մուտքից փախավ, որը տարիներով չի էլ բացվել։ Ուղղակի չի բացվել այդ դարպասը»,- եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ գաղտնի հեռանալը կառավարության շենքից։ Սրբազանը նշեց՝ մինչ այդ ոստիկաններից հետաքրքրվել է՝ Փաշինյանը հեռացե՞լ է, թե՞ ոչ կառավարության շենքից․ իրեն ասել են, որ չի հեռացել։ «Բայց արանքը գտավ, փախավ։ Ուրիշ մեքենայով, ընդ որում։ Ինչի՞ց հասկացանք, որ փախավ, որովհետև ոստիկանական շարքերը փոխվեցին, փողոցը բացվեց, արդեն պարզ էր, որ ճողոպրել է վախկոտը, ստախոսը»,- ասաց Սրբազանը։ Բագրատ Սրբազանը օրհնության խոսքեր հղեց նաև Շարժմանը միացածներին, բողոքի տարբեր ակցիաների մասնակիցներին, որ անտրտունջ, անտեսելով բոլոր խոչընդոտներն ու իրենց նկատմամբ զանազան ճնշումները, շարունակում են պայքարել։ «Օրհնվեք՝ մեծով ու փոքրով։ Սա է մեր կյանքի պատկերը․ այս ժողովրդին ամեն տեսակի կառավարության պիտի երանի տար, որ ծառայեր»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02