Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», - «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։ Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են, քան ԱՊՀ երկրներում, որոնք ներգրավված չեն նման խորացված ինտեգրացիոն ձևաչափում: «Նախորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5%-ը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ը: Նմանատիպ իրավիճակ է, ի դեպ, նաև Ղրղզստանում, որտեղ ՀՆԱ-ի դինամիկան 2023 թվականին նույնպես բարձր է եղել»,- հայտնել է Միշուստինը։
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42