ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է համոզել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին վերանայել Անկարայի դիրքորոշումը սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մասնակցության հարցում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հոկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ԴԱԻՇ-ից Ռաքքայի ազատագրմանը, եթե գործողությանը չմասնակցեն սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը։
Բարձրաստիճան պաշտոնյաների տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Օբաման ավելի քան 2 ժամ հեռախոսով զրուցել է Էրդողանի հետ այս թեմայի շուրջ։
Գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի ջոկատները ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներն են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Անկարան իր հերթին YPG-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ։
«Մեզ համար առանցքային է, որպեսզի թուրքերը զսպվածություն ցուցաբերեն և չգայթակղվեն՝ անելու այնպիսի բան, որն ավելի կբորբոքի հակամարտությունը»,-ասել է գործակալության աղբյուրներից մեկը։
Բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարը Թուրքիայի նախագահի առաջնային խնդիրը չէ։ Մեծ հաշվով նա ձգտում է թույլ չտալ, որպեսզի YPG-ը միավորի քրդական տարածքներ Սիրիայի հյուսիսում՝ ստեղծելով դե-ֆակտո պետություն, ինչն էլ կարող է ուժեղացնել PKK-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, ներկայում յուրատեսակ պայքար է ընթանում Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ քաղաքը գրոհայիններից ազատագրելու համար։ Եթե հաղթանակ տանեն թուրքական զորքերի կողմից աջակցություն ստացող ուժերը, քրդերը կարող են հրաժարվել Ռաքքայի ազատագրմանը մասնակցությունից, ինչը կարող է արմատապես փոխել իրադարձությունների ընթացքը Սիրիայում։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44