Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան Չինաստան կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հայտնել է, որ Բահրեյնը ձգտում է վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, տեղեկացրել է BNA-ն։ «Մենք ձգտում ենք վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ որպես հարեւանի եւ ողջունում ենք ձեր աջակցությունն այդ ջանքերին տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, ինչպես նաեւ համատեղ աշխատանքի համար համապատասխան այլ կողմերի հետ՝ Պաղեստինում իրավիճակի հետեւանքների շուտափույթ հաղթահարման նպատակով»,- տեղի ԶԼՄ-ն մեջբերել է թագավորի խոսքերը։ Համադ իբն Իսա Ալ Խալիֆան կոչ է արել միջազգային հանրությանը եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին «ամուր դիրքորոշում որդեգրել, որպեսզի կանգենցվի պատերազմը Գազայում եւ ճանապարհ հարթվի հրադադարի համար պաղեստինա-իսրայելական հակամարտությունում»։ «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում՝ որպես ՄԱԿ լիիրավ անդամի, ինչպես նաեւ նրա շահագրգռվածությունը եւ մշտական աջակցությունն արաբական արդար գործերին»,- ավելացրել է նա։
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02