ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ Արմինե Ազիզյանը հարցրել է․ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս պայքարի հետագա ընթացքից»։
«Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։ Սրբազանը շարժման առաջնորդն է, վարչապետի թեկնածուն է, շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչը արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է՝ անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։ Մեզանով մեծացնենք շարժման թափքը, հզորացնենք շարժիչը, ավելացնենք անիվները, որ շարժման ղեկը առավել վստահորեն և նպատակասլաց առաջ տանի շարժումը։ Սարդարապատի հուշահամալիրի մոտ վերջին իրադարձությունների համատեքստում նաև բժշկական օրինակ բերեմ։ 1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, որին կարելի է համեմատել ինֆեկցիայի՝ վարակի հետ։ 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում է ներքին դավաճաններին, որոնք տվյալ դեպքում առավել նման են ուռուցքի՝ անկուշտ, պրիմիտիվ և ագրեսիվ բջիջներով։ Բժշկությունից հայտնի է, որ, որպես կանոն, ինֆեկցիայի դեմ ավելի հեշտ է պայքարել, քան ուռուցքի, դրա համար էլ դրսի ագրեսորներին հակադարձելը համեմատաբար ավելի հեշտ է, քան ներսի դավաճաններին»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44