«Մենք հասանք Գյումրի՝ արդեն բեմը քանդած էր, երեխաների տրամադրությունը՝ լրիվ այլ, չգիտեին ինչ անեին։ Ճանապարհից հեռաձայնել եմ, քանի որ մեր հայր Թովմասին մայր և ուրիշ բան է հայհոյել, «դերիա» հագած ինչ-որ բան է ասել»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Գյումրիում մանկական մշակութային միջոցառումը չեղակելու ԿԳՄՍ փոխնախարարի որոշմանը։ Սրաբազանն ասաց, որ հեռաձայնել են այդ փոխնախարարին, որն էլ ասել է, որ չի ցանկանում, որ մանկական միջոցառումը քաղաքական դառնա։ «Պատկերացրեք սրա ուղեղի ծալքերը, ինքը չի ուզում, որ քաղաքական միջոցառում դառնա, բայց ինքը քաղաքացրել է ծայրից-ծայր, փաստորեն իմ երեխաների հետ իմ հանդիպումը քաղաքական է»,-ասաց Սրբազանը և նկատեց որ նման երևույթներն են անհանդուժողականություն սերմանում հասարակության մեջ։ Անդրադառնալով շարժման ընթացքին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ հրապարակում դիտորդներ չպետք է լինեն, այլ բոլորը պետք է մասնակցեն շարժմանը։ «Մի խոսեք շարժման մարելու մասին, եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք։Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ»,- հայտարարեց Սրբազանը և նշեց, որ ամեն ինչ տեսնում է և ամեն ինչ լսում է՝ նաև ԱԳՆ-ի դիմաց։ Հայտնելով, որ կան մարդիկ, որոնք անկեղծ մտահոգված են շարժումով, բայց նաև չարամտորեն ասողներ կան՝ Սրբազանը հայտարարեց. «Ժողովուրդ ջան,հայեր, քրիստոնյաներ, եղբայրներ և քույրեր, գայիք՝ անեիք, էդ ձեր իմացածները գործադրեիք, հսկա արքեպիսկոպոսին չհանեիք, փողոց նետեիք։ Անեիքք, շատ պարզ բան եմ ասում՝ նաև նեղացողներին»։ Սրբազանը դիմեց կազմակերպություններին և անհատներն՝ կոչ անելով գալ հրապարակ և հստակ գործողություններ անեն, կամ հայտարարեն, որ շարժման հետ կապ չունեն։ Աղբյուր` Panorama.am
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02