ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կապան քաղաքի երկու բնակիչներ Գ․Փ․–ի և Մ․Հ․–ի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով գիշերային հերթափոխով ծառայություն իրականացնելիս, ժամը 04:30-ի սահմաններում, ձայնային և լուսային ազդանշանով կանգնելու հրահանգ են տվել Գ․Փ․–ի անվամբ հաշվառված, մեկ այլ անձի կողմից վարած «Toyota LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենային, սակայն վերջինս շարունակել է վարել ավտոմեքենան և կայանել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող առանձնատան դիմաց։ Դրանից հետո պարեկային ծառայողները մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են վարորդը և Կապան քաղաքի վերոնշյալ բնակիչները։ Պարեկները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո Գ․Փ․–ն ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը՝ վարորդի փաստաթղթերը և նրա սթափության վիճակը ստուգելուն միջամտելու նպատակով քաշել և պոկել է պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրացված, վերջինիս հսկողության տակ գտնվող տեսագրող սարքը և նետել փողոցում՝ վնասելով այն: Այդ ընթացքում Մ․Հ․–ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաև հրել է մյուս պարեկին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի հիշյալ բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03