ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն: Իհարկե, ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել: Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի: Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել: Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանն աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին: Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը: Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03