Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ պնդեց, թե այն կարծիքին են, որ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը չարահաշել էր իր պաշտոնեական դիրքը։
Մինչդեռ Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը ներկայացրել էր փորձագիտական կարծիք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը համարում է, որ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը չարահաշել էր իր պաշտոնեական դիրքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շիրինյանը։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ դա խոչընդոտ հանդիսանա Խումարյանի՝ հետագա պաշտոնավարման համար՝ Արա Շիրինյանը պատասխանեց.
«Իհարկե, եթե մենք արտահայտել ենք որևէ դիրքորոշում, մեր արտահայտած դիրքորոշումը մնում է մեզ հետ ևս մի որոշ ժամանակ։ Այնքան ժամանակ՝ մինչև մոռանանք»։
Հիշեցնենք, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը կամփոփվի այսօր։
Գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 4 հոգի, որոնցից մեկը հենց նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն է։
Ի դեպ, Արա Շիրինյանը չբացառեց նաև մրցույթի ընթացքում որևէ թեկնածուի չընտրվելը։
«Ամեն ինչ էլ հնարավոր է, այդ դեպքում նոր մրցույթ կհայտարարվի։ Ժամկետները սահմանելու հարցում օրենքով որևէ սահմանափակում չկա, բայց մենք, իհարկե, կաշխատենք, ինչքան հնարավոր է՝ շուտ։ Թեկնածուներին պետք է ժամանակ տրամադրվի հայեցակարգ գրելու, ներկայացնելու, և այլն»։
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13