«Ազատության ռադիոկայանի» եթերում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով կատարվող փոփոխությունները նախընտրական PR դիտարկելու վերաբերյալ տեսակետներին, ասաց, որ այդ մեղադրանքները կապ չունեն իրականության հետ: «Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում հասունացել է համակարգային փոփոխությունների ժամանակը, որոնք պետք է լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ լճացման, հեղափոխականության դեմ պայքարը վերևից, լայնամասշտաբ ու ռադիկալ բարեփոխումների իրականացումն է, որի առաջին քայլը Սահմանադրական բարեփոխումներն են: «Մենք ասել և անում ենք այն, ինչ խոստացել ենք ժողովրդին: Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ կաբինետն այն թիմն է, որը կարող է նախագահի հանձնարարականներին և մեր երազած Հայաստանին ավելի մոտենալու քայլեր ձեռնարկել»,-ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունները նաև քաղաքական կամքի արդյունքն են, իսկ Սահմանադրական բարեփոխումները տվել են այդ հնարավորությունները:
«Մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասենք, ինչ չասենք, բայց որ խելացի քաղաքական գործիչ է և շատ լուրջ, սա փաստ է: Ժամանակին, երբ նա նախագահ էր, հետաքրքիր հարցազրույց է տվել՝ ասելով, որ իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը քննադատում է։ Երբ անձրև է գալիս, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին »,- ԱԺ փոխնախագահը՝ հավելելով.
«Գնում ենք ընտրությունների և, բնականաբար, իշխանությունը խնդիր ունի իր իրականացրած աշխատանքը ներկայացնել ընտրողներին, իսկ ընդդիմությունն էլ՝ քննադատի իշխանություններին»:
Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ ընտրություններից հետո այս փոփոխությունները չեն իրականացվի, նա պատասխանեց, որ երաշխիքը իրենց քաղաքական պատասխանատվությունն է:
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն երբեք իր քաղաքական գործընկերների վրա ոչ մի ստվեր չի գցել. «Մենք հիմա էլ ասում ենք, որ մենք և՛ դրականի, և՛ բացասականի տերն ենք, բայց գտնում ենք, որ այլևս Հայաստանում անշրջելի է բարեփոխումների շրջանը. և ոչ թե խոսում ենք, այլ փորձում ենք գործով աստիճանաբար դա ապացուցել»,-ասաց նա՝ նկատելով, որ հրաշքների սպասել պետք չէ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47