Վերջին շրջանում Հայաստան է ներկրվել է 1-2 մեքենա բանան ու 2 մեքենա դիզվառելիք: Շաքարավազ ներկրող չի եղել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահը լրագրողներին խնդրեց իրեն օգնել ներմուծման խոչընդոտների հետ կապված: «Որ բողոք լինի, խնդրում եմ ինձ ասեք»,- ասաց Հարությունյանը:
Հարցին, թե կարող ենք ասել, որ այդ ոլորտներում մոնոպոլիա չկա, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա: Ով ուզում է, թող ներկրի ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլ ամեն ինչ, ինչը որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում է»։
Հարցին՝ մաքսատներում հսկիչ գների և կարգոների հետ կապված ի՞նչ է պատրաստվում անել, ասաց. «Հսկիչ գին գոյություն չունի: Գոյություն ունի մաքսազերծման 5 ձև: Եթե դուք ունեք համապատասխան փաստաթղթեր, այդ փաստաթղթերի հիման վրա կատարվելու է մաքսազերծում: Եթե չունեք, նմանատիպ ապրանքի գնով մենք պետք է անենք»։ ՊԵԿ նախագահը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե այդտեղ կոռուպցիոն լուրջ ռիսկ կա. «Ես ձեզ խնդրում եմ, օգնեք այդ կոռուպցիոն ռիսկը բացահայտենք»։
Վարդան Հարությունյանը նաև հայտարարեց, որ ստվերի դեմ պայքարի երաշխիքն իր անձն է. «Իմ անձով եմ երաշխավորում: Եթե վստահում եք, պահանջեք»:
Իր հայտարարագրում նշված հարստության առթիվ ասաց, թե դա իր բիզնեսների հաշվին է ձեռք բերել: «Իսկ ձեզ ո՞նց ա թվում, ո՞նց պետք է ձեռք բերեի: Եթե ես հաջողակ բիզնեսմեն եմ եղել 25 տարի, պետք է վաստակ չունենայի՞: Եթե հաջողակ չլինեի, չէր լինի նաև այն, ինչ որ կար հայտարարագրում»,- ասաց Հարությունյանը:
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների առթիվ Հարությունյանն ասաց, թե ովքեր չեն կարողանալու կատարել իր պահանջները, միանշանակ լքելու են համակարգը: Հարցին, թե ասել է թե աշխատանքից ազատվածները, օրինակ, փոխնախագահները պրոֆեսիոնալ չէին, ասաց. «Պրոֆեսիոնալ էին, բայց խաղի կանոն է փոխվել, իսկ այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47