Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ, տեղի է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացմանը ներկա են եղել Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների կազմակերպության նախագահ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, սենատորներ Կլոդ Օտը և Ալեն Դյուֆոն, ԱԺ պատգամավորներ Միշել Ֆուրնիե-Արմանը և Ժուլիե Օբերը, կիսանդրու հեղինակ քանդակագործ Մարսելա Կրացը, տեղական և մարզային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, բազմաթիվ ֆրանսահայեր:
Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլն իր ելույթում ներկայացրել է Միսաք Մանուշյանի անցած փառավոր ուղին, մասնավորապես ընդգծելով այն հարգանքն ու սերը, որը վերջինս ստացել է ողջ Ֆրանսիայում` հակաֆաշիստական պայքարում իր մեծ ներդրմանն ի պատասխան:
Հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Ավինյոնի տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին, որի արդյունքն է նաև Միսաք Մանուշյանի կիսանդրու բացումն Ավինյոնում: ՀՀ հյուպատոսը նշել է, որ պատմության փառավոր էջերը խորհրդանշող ցանկացած կառույց ունի գալիք սերունդներին դաստիարակելու և ոգեշնչելու առաքելություն:
Միջոցառմանը հանդես եկած զինվորական նվագախմբի և երգչախմբի կատարումներին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Այնուհետև, Ավինյոնի «Լը Պանդորա» կինոթատրոնում ցուցադրվել է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի` Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին պատմող «Ոճրագործության բանակ» կինոնկարը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55