Ոստիկանության գործողություններն ակնհայտ վախի դրեւորում են, բայց բավական է, որ ասենք՝ դա վախի դրսեւորում է, ոստիկանության հետ կոնկրետ պետք է աշխատել, կոնկրետ կառույցներ պետք է աշխատեն, որովհետեւ ոստիկանը նույնպես ՀՀ քաղաքացի է եւ պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա եւ կանգնի ժողովրդի ոկղքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն եւ հասկանան, որ այս երկրի քաղաքացին են իրենք:
Ժամն օրհասական է: Այն 96 ժամը, որոնց մասին Բագրատ Սրբազանը խոսեց, շատ կարեւոր է: Մենք հիմա կամ պետք է հեռացնենք սրանց, կամ իրենք թուրքերի ձեռամբ կոտորելու են ամբողջ Հայաստանն ու հայ ժողովրդին:
Երբ 96 ժամ հետո մենք կունենանք այդ հաղթանակը, ես կուզենամ, որ եւ ոստիկանները, եւ բոլորը, չամաչեն, որ իրենք ժողովրդի հետ չէին: Կամ հիմա, կամ այլեւս երբեք»,-ասաց նա:
Անդրադառնալով 2018-ի թավշյա հեղափոխությանը, Մարգարիտ Եսայանն ասաց. «Իրականում դա մահասփյուռ իրադարձություն էր, ինքը բոլոր սիմվոլիկաներով 2018-ից սկսած մահ էր բերում երկիր: Մենք դա այն ժամանակ չէինք հասկանում: Դա Արցախը կորցնելու, Հայաստանը կորցնելու հեղափոխություն էր»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորների պնդումներին, որ ընդդիմությունը մաղձ է սփռում, որ գիշերը աղմուկ են անում եւ խանգարում հիվանդ բնակիչներին, Եսայանն ասաց. «Ինչ վերաբերում է այդ ՔՊ-իկներին, իրենց, այսպես կոչված, «պուպուշ» հայտարարություններին, թող գնան գլուխները պատին խփեն, թող հիշեն իրենց երեկվա օրը, հասկանան, որ խոսքերով չի: Որ այն ժամանակ, երբ իրենք գալիս էին իրենց ՀԿ-ներով, իրենց սորոսներով, դրսի հրահանգներով երկիրը քանդելու, բացարձակ ընդհանուր եզր չունի այսօրվա պայքարի հետ: Սա երկիրը հայրենիքը փրկելու պայքար է:
Իրենց ժամանակ ոչ միայն այդ աղմուկը կար, ոչ միայն դագաղներն ու ծաղկեպսակները կային, ոչ միայն ատելությունը կար, երբ լցվել էին ԱԺ, դա ատելության եւ երկիրը հանձնելու շարժում էր: Այստեղ սեր ու հանդուրժողականություն է տիրում, որեւէ չար բան չենք ասում, ընդամենը ասում ենք՝ խելոք փասափուսաներդ հավաքեք, դավայ էս երկրից: Էն, ինչ այս 4 տարիներին լափել, թալանել եք, կերել եք, լողացել, մաքրվել եք, գնացեք ինչ-որ մի տեղ: Մենակ մի մարդ եւ իր մերձավորները պետք է այս ամենի համար պատասխան տան: Այդ մարդու անունը Փաշինյան Նիկոլ է: Պետք է իրենց փասափուսան հավաքեն ու գնան, ես վստահ եմ, որ 96 ժամ հետո մենք դա տեսնելու ենք»,-ասաց նա:
Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաեւ պնդումներին, թե շարժումը մարում է. «Բա ինչի՞ եք տենց սարսափած: Մենք գիտենք, թե իրենք ոնց են ընկնավորած: Թող գնան Huggies փամփերսները հագնեն, վեր ընկնեն ու ձենները կտրեն»:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01