Քանի, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ է՝ նա 2018 թվականին այս նորմը շատ էր թափահարում և պահանջում էր ոստիկանությունից, որպեսզի այս նորմը պահեն: Այս մասին յսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի ներկայությամբ խոսելով խաղաղ ակցիաներին ոստիկանությանը միջամտելու անթուլատրելիության նորմի մասին։
Նա հայտարարեց, որ այս նորմն այսօր մասսայական ոտնահարվում է և չկա գործուն մեխանիզմ, այն ոստիկանությանը պարտադրելու համար, իսկ ԱԺ-ում քննարկվող «Ոստիկանության մասին» նոր օրենքում և կից փաթեթում այդ խնդիրը չի կարգավորվում։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ոստիկանության կողմից համազգեստ կրելու նորմը նույնպես մասսայական խախտվում է, և երբ այդ հարցը բարձրացրել է՝ ՆԳ փոխնախարարը հիմնավորել է, թե օպերատիվ աշխատանք են տանում, բայց այդ դեպքում էլ, ըստ պատգամավորի, ոստիկանը պետք է համազգեստ կրի և այդ տարբերանշանը ունենա։
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու հարցում ուղղակի արգելքի ներքո են, մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչ են անում ներքին զորքերի ծառայողները, չնայած, դժվարությամբ կարելի է նրանց ծառայող անվանել, երբ նրանք տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում և խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորի, և չեն կրում պատասխանատվություն։
«Հետաքրքիր է, որ հարուցված 26 վարույթներով որևէ մեկ քրեական հետապնդում, որևէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նաև հայտնեց, որ Պաշտպանության մաիսն օրենքով Ոստիկանության ստեղծվելիք գվարդիան պետք է ներգրավվի ՀՀ պաշտպանության գործին և անցնի ՊՆ-ի ենթակայության տակ, բայց այսօր օգտագործվում է միայն քաղաքացիներին ճնշելու համար։