Իրավիճակը բարդանում է, հանրային սպասումներն ու սթափ գիտակցումը սուր հակասության մեջ են գտնվում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Իրավիճակը գնալով ավելի է բարդանում, քանի որ զգացմունքները, բարոյական սկզբունքները մի կողմից, իսկ հանրային սպասումներն ու անելիքների սթափ գիտակցումը մյուս կողմից սուր հակասության մեջ են գտնվում։ Բագրատ Սրբազանի խորը հիասթափությունն ու դժգոհությունը՝ կապված ոստիկանական ուժերի և ոստիկանության ղեկավար անձնակազմի գործողությունների հետ, ոստիկանության համակարգային թերացումների և լիազորությունների չարաշահման, նույնիսկ՝ վերազանցման մի յուրատեսակ արձանագրում էր։ Հետևաբար, նրա՝ ոստիկաններին անվերապահորեն (վերից վար) «խուլիգան» անվանելը իրավապահ համակարգում վերաիմաստավորման և հիմնարար փոփոխությունների՝ թեև կոշտ, այնուամենայնիվ, կոչ պետք է ընկալել։ Բնական է, որ Սրբազանի կողմից նման «ընդհանրացումը» կարող է վիրավորական ընկալվել իրավապահ հանրության որոշ անդամների համար, ովքեր, այնուամենայնիվ, ձգտում են պատվով և արժանապատվորեն կատարել իրենց պարտականությունները։ Բայց սա այն մարտահրավերն է, որը ներկայացվում է բոլորին, ովքեր ծառայում են պետական համակարգում, այդ թվում՝ ոստիկանությունում: Կարևորն այստեղ ոչ այնքան պիտակավորումն է, այլ այն, թե արդյո՞ք դուք իսկապես անում եք հնարավորը ձեր պարտականությունները բարոյա-էթիկական ամենաբարձր չափանիշներին համապատասխան կատարելու համար: «Մենք պարզապես մեր գործն ենք անում» արտահայտությունն այլևս չի կարող արդարացնել համամարդկային արժեքներին հակասող գործողությունները կամ հանցավոր անգործությունը: Միշտ կա ընտրություն՝ անել ճիշտը, դառնալ արժանավայել պահվածքի և հասարակությանը ծառայելու օրինա՞կ, թե՞ թաքնվել ձևակերպումների ու արդարացումների հետևում՝ ժխտելով սեփական պատասխանատվությունն ու փոփոխության հնարավորությունները։ Պետական մարմիններում և հատկապես ոստիկանությունում ծառայելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Դա պարզապես աշխատանք չէ. դա ծառայություն է Հայրենիքին, հասարակությանն ու համայնքին, դա օրենքի, կարգի և յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանություն է: Եթե ոստիկանը կամ որևէ այլ պետական ծառայող զգում է, որ ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները այս բարձր չափանիշներով, կարո՞ղ է վրա է հասել ժամանակը վերանայել իր կոչումն ու դերը, կամ, առհասարակ, գտնվելը համակարգում: Այսպիսով, Բագրատ Սրբազանի կոչը (թեև արտահայտված բավականին կոշտ ձևով), կարող է և պետք է մտորումների առիթ դառնա հանրային ծառայության մեջ ներգրավված յուրաքանչյուրի համար։ Նա հիշեցնում է բոլորին՝ սեփական բարոյական կողմնացույցները ներքին ստուգման ենթարկելու անհրաժեշտության մասին»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15