Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակ բջջային օպերատոր «Ղարաբաղ-տելեկոմը» հունվարի 1-ից ինտերնետ ծառայությունների ոչ միայն սակագները կիջեցնի, այլ նաև ներդրումներ կանի՝ ավելի լավ որակ ապահովելու համար:
«Հունվարի մեկից կլինեն նորություններ՝ սակագնի իջեցում, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է որակը»,-Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Կամ բյուջեով պետք է լինի, կամ էլ ներդրումների միջոցով, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի մեկից նորություններ կլինեն բանակցություններից հետո, և մենք պարտադրել ենք ներդրում անել որակի համար»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ շատ գյուղերում հետաքրքիր միտում կա. նախկինում եթե պահանջում էին կով, շաքարավազ, ճանապարհների վերանորոգում, հիմա արդեն իրենից ինտերնետի որակն են պահանջում ապահովել:
«Ասում են՝ ինտերնետը բերել եմ, որակը չի համապատասխանում, և իրականում ինքը ճիշտ է՝ երբ որ վճարում ես արագության դիմաց, չես ստանում: Հիմա մենք պահանջ ենք դրել, որ գյուղերը ապահովեն մալուխային եղանակով համացանց»,-ասաց նա։
Արայիկ Հարությունյանը նշեց, թե «Ղարաբաղ տելեկոմը» մինչև այսօր ներդրել է 70 մլն դոլար։ «Եթե մենք ուզում ենք պետականացնել կամ պայմանագիրը խզել, ապա պետք է փոխհատուցենք գումարը: Կա՞ նման ընկերություն կամ մարդ, որ պատրաստ է 70 մլն դոլար ներդնել և տարեկան ընդամենը 2 մլն դոլար շահույթ ստանալ։ Չունեմ ես այդ հարցի պատասխանը»,-ասաց վարչապետը:
Արայիկ Հարությունյանը նշեց, թե օպերատորից պահանջել են նոր ներդրումներ, և առաջիկայում մի քանի միլիոն դոլար պետք է ներդրվի: Սակայն, ըստ նրա, կան որոշ խոչընդոտներ:
«Չի կարող պայմանագիր կնքել որևէ մատակարարող ընկերության հետ, բոլորը հրաժարվում են, շրջանցել հնարավոր չէ, որովհետև մասնագետները իրենք պետք է գան, տեղադրեն: Ռոումինգի հետ կապված խոչընդոտներ կան»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47