«Հրապարակ» թերթը գրում է. «Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։
Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով առաջադրված 3 թեկնածուից մեկն էր։ Թեկնածուների հետ փակ հանդիպումից հետո ՔՊ ֆրակցիայում գերիշխում էր այն կարծիքը, որ պետք է մերժել Մխիթարյանի թեկնածությունը, քանի որ նա արհամարհել է թիվ մեկ օրենսդիր մարմինը եւ ամիսներ առաջ չի ներկայացել խորհրդարան՝ նախապես տեղեկանալով, որ ԲԴԽ անդամի համար ՔՊ-ի ընտրությունը ոչ թե իր, այլ իր մրցակցի վրա է կանգնել։
Սակայն երեկ ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ մարդու պես կողմ քվեարկեց Մխիթարյանին, քանի որ դատավորների փակ քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության նիստ էր կայացել, եւ խմբակցության ղեկավարը, ի զարմանս ՔՊ-ական պատգամավորների, հայտարարել էր, որ պետք է բոլորը քվեարկեն Մխիթարյանի օգտին` «վերեւից նման հրահանգ է իջել»։
Նիկոլ Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը, որից հետո 3 փորձառու եւ անկախ դատավոր «դիմում գրեցին» ու համակարգից դուրս եկան։ Երեկ փաշինյանական ընտանիքից իջած մի հրահանգ էլ ԲԴԽ-ն կատարեց` մերժեց Աննա Հակոբյանի ընկերուհու` Նաիրա Հովսեփյանի դեմ ներկայացված միջնորդությունը, իսկ ամիսներ առաջ նույն արարքի համար դատավորի լիազորություններ էր դադարեցրել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44