«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում նոյեմբերի 7-ին շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին անգամ «ՏՌ-3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը:
Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել: «ՏՌ-3»-ը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500.000 կմ-ի համար:
Էլեկտրագնացքի գործարկման հանդիսավոր մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Նախարարը շնորհավորեց երկաթուղայիններին աշխատանքային այս հաղթանակի առթիվ: «Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը հնարավոր է դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որն ընկերությունը ավարտել է 2011 թվականին:Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից է: Այստեղ արդեն իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննումը և ընթացիկ վերանորոգումը: Այսուհետ հայկական բոլոր էլեկտրագնացքները ևս վերանորոգվելու են Հայաստանում, ուստի այլևս հարկ չի լինի դրանք ուղարկել Ռուսաստանի գործարաններ:Արտադրամասից բացի, նախարարը եղավ նաև երկաթուղու ուսուցման կենտրոնում, որը գործում է 2010-ից: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում` ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում:Տպավորիչ էր նաև ենթակառուցվածքային ախտորոշման կենտրոնը, որտեղ առկա նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս երկաթուղային գծերի չափման արդյունքները գրանցել թվային կրիչների վրա` վերլուծության և կանխատեսումներ կազմելու համար:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հայտնեց, որ այժմ կառուցվում է կոնտեյներային տերմինալ: Այն երկաթուղուն թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը, բարելավել լոգիստիկան, տեղում իրականացնել բեռների մաքսային բոլոր ձևակերպումները: Իսկ տերմինալի ծառայությունները 10 տոկոսով ավելի էժան կլինեն, քան այլ նման կառույցներում:


16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47