«Մանդատները վայր դնելը մեր օրակարգում եղել է, կա և լինելու է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինայսանը։
Նա նշեց, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն։ «Իշխանությունն ինչո՞ւ է դա հետևողականորեն քարոզել։ Ակնհայտ է, որ ցանկացած ընդդիմություն ուզում է արտահերթ ընտրություններ, մենք ուզում ենք դա լինի առանց Նիկոլի՝ թեկուզ ԺՊ-ի առկայության։ Եթե իշխանությունը նման ցանկություն ունի, որ առաջանա այդպիսի իրավիճակ պարզ է չէ՞, որ 107-ից 72 մանդատների տիրապետող ուժը հենց դրեց մանդատները, ակնհայտ է, այդ ԱԺ-ն պետք է լուծարվի, ինչո՞ւ իրենք չեն գնում այդ քայլին»,- ասաց նա։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ՔՊ-ն օրակարգ է բերում այս հարցը, որովհետև իրավական որևէ սահմանափակում չկա, որ շարունակեն իրենց ապազգային գործունեությունը։ «Կարևոր մեկ բան ևս. ներկայումս տեղամասային հանձնաժողովների 8 անդամներից 4-ի նշանակման իրավասությունը վերապահված են ընդդիմադիր խմբակցություններ ունեցող ուժերին, և եթե այդ խմբակցությունները չկան, ամբողջ 100 տոկոս տեղամասային հանձնաժողովների անդամները նշանակվելու են ընտրատարածքային հանձնաժողովների կողմից, որոնք ձևավորվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որն այսօր գտնվում է իշխանության ձեռքում։ Երկրորդ, այսօր իշխանությունն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, բայց երբ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են տեսակետներ, իրենք չեն կարողանում այլ բան անել, քան դիմել բռնության, հակաօրինական այլ գործողությունների, և իրենց կյանքը հեշտացնելու, սուտն ու կեղծիքն անընդհատ տարածելու շրջանակում իրենց ձեռք է տալիս, որ այստեղ ընդդիմություն չլինի, կամ ստանալ այնպիսի ընդդիմություն, որ իրենց գրպանում է գտնվում»,- մանրամասնեց Ա. Մինասյանը։ Նա կրկնեց, որ մանդատների հարցը կա, իրենց օրակարգում է. «Բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել այդ գործողությանը գնալու, մենք գնալու ենք, երբ վստահ լինենք, որ այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարողանալու օգտագործել իր վարչական, նյութական, կարմիր «բանտիկով» մուրճերը, որպեսզի հերթական անգամ վերարտադրվի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02