«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին - Woman - Das Mädchen - La Femme»։
Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։ Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի և Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։ Համերգը բաղկացած է չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից, յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարին։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։ Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս մարմնացումներով։ Համերգ-ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարների մեջ․ կին, որն իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։ «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կներկայացնի հազվադեպ կատարվող ստեղծագործություններ։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44