Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանականների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:
Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ 2015 թվականի ապրիլի 3-ին գրանցված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:
Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին` արդարությանը հավատարիմ լինելու համար»:
2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ: Օրինագծի նախաձեռնողներն էին այն ժամանակ պատգամավորներ` Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանը:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44